Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 մարտին կազմել է 4126 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի փետրվարին Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,5 տոկոսով կամ 217-ով։ Նախորդ տարի մարտին Թուրքիա էր այցելել 3909 հայաստանցի։
Այս տարվա հունվար-փետրվար-մարտ ամիսներին Թուրքիա է այցելել 10 736 հայաստանցի։ Այս թիվը 9,5 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշենք, որ 2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։




























