Հայաստանի Հանրապետություն 2011 թ. ներմուծվել է 2 կգ սերմնահեղուկ՝ 98.5 հազ. դրամ մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Սերմնահեղուկի ծագման երկիրը Ավստրալիան է, սակայն ներմուծվել է Մեծ Բրիտանիայից:
Այս հրապարակմամբ փաստորեն ՊԵԿ-ը հերքել է այն լուրերը, որ Հայաստանը սերմնահեղուկ է ներկրում Իսրայելից:
Նշենք, որ Արեւմուտքում սերմնահեղուկի առեւտուրը եւ դոնորությունը բավականին տարածված են: Այդ նպատակով նաեւ ստեղծվում են հատուկ սերմնահեղուկի բանկեր: Նման բանկեր ստեղծված են նաեւ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում: Դրանց միջոցով վտանգավոր արտադրամասերում աշխատողները կամ զինվորականները կարող են պահպանել իրենց սերմնահեղուկը:
Սերմնահեղուկի մեկ բիոդոզայի շուկայական գինը Արեւմուտքում մոտ 350-400 դոլար է, սակայն դոնորներից սերմնահեղուկն ընդունում են 35-140 դոլարով: Այս տեսանկյունից՝ Հայաստան ներկրած 2 կգ սերմնահեղուկի մոտ 300 դոլար մաքսային արժեքը չափից ավելի էժան է:




























