Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Հարավ-արեւմտյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 10 տան հարակից տարածքում գտնվող «Սրբ. Թերեզա» մատուռում  մայիսի 5-ին հրդեհ է բռնկվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Ա.Սիմոնյանը եղել է տեղում եւ արձանագրել, որ այրվել է մատուռի տանիքը` փայտյա հատվածը  եւ  առկա սրբապատկերները:

Մատուռը կառուցվել է շուրջ 40 տարի առաջ Աղավնատուն գյուղի բնակիչներից  մեկի նախաձեռնությամբ, իր իսկ սեփական տան հարակից տարածքում:  Մատուռի ներսում  եւ տարածքում չկա հուշարձան կամ  խաչքար, այն ընդգրկված չէ պատմության եւ մշակույթի անշարժ  հուշարձանների պետական ցուցակում: Տուժածներ չկան: