Օրերս Հայաստանի ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության մասնագետները սեյսմիկ պաշտպանության թեմայով դասախոսություն են կարդացել Երեւանի թիվ 112 դպրոցում։

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դասախոսությանը ներկա են եղել դպրոցի 9-11-րդ դասարանների աշակերտները եւ ուսուցչական անձնակազմը` շուրջ 200 ունկնդիր:

Սեյսմիկ պաշտպանության խնդիրների վերաբերյալ դասախոսության ընթացքում թե ուսուցիչների, թե աշակերտների կողմից տրվել են բազմաթիվ հարցեր` երկրաշարժի, ցունամիի, դրանց ծագման եւ բնույթի, սեյսմակայուն շինարարության եւ երկրաշարժից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ։