«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 6-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 415,8 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 415,5 դրամը: Նշենք, որ անցյալ շաբաթ դոլարի բորսայական փոխարժեքը բարձրացել էր՝ հասնելով գրեթե 416 դրամի:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը հանգստյան օրերի համեմատ էժանացել է մոտ կես դրամով: Դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերի զգալի մասում ընկել է մինչեւ 414 դրամ,  վաճառքի փոխարժեքը մեծամասամբ 417-418 դրամ է:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է իենի եւ եվրոյի նկատմամբ, ինչին նպաստել է ամերիկյան տնտեսության վերաբերյալ դրական վիճակագրական տվյալների հրապարակումը: Մասնավորապես՝ գործազրկության մակարդակը ԱՄՆ-ում մարտին ընկել է մինչեւ 7.5%, որը վերջին 4 տարում նվազագույն մակարդակն է;

Եվրոն այսօր սակարկվել է 1.31 դոլարի մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0839 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: