Ուլյանովսկում Կարլ Մարքսի հետեւորդները որոշել են  ինքնատիպ կերպով նշել նրա ծննդյան օրը` մայիսի 5-ը:

Մասնավորապես, ուղղափառ Զատկի օրը փողոցներից մեկում «Մարքսը հարություն է առել» գրությամբ պաստառ է հայտնվել:  Դեպքի վայր է ժամանել  օպերատիվ քննչական խումբը, պաստառն առգրավվել է: Ոստիկանությունը տվյալ փաստի առիթով ստուգումներ է իրականացնում:

Եվս մեկ  դեպք է տեղի ունեցել Լենինի հրապարակում. չորս երիտասարդ անցորդներին աթեիստ Կարլ Մարքսի դիմանկարով թերթիկներ են բաժանել՝ դարձյալ վերջինիս հարության մասին գրառումներով: Ոստիկանները ձերբակալել են երիտասարդներին, այժմ պարզվում է նրանց մասնակցությունը պաստառի հայտնվելու գործում, հաղորդում է vesti.ru-ն: