«Այս պահի դրությամբ հրավառություն իրականացրած 16 իրավախախտ ենթարկվել են վարչական պատասխանատվության»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ Մայիսի 5-ի գիշերը, Երեւանի ավագանու ընտրություններից հետո, մայրաքաղաքի մի շարք համայնքներում կազմակերպվել են հրավառություններ, ինչի հետեւանքով խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը:
Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին, ժամը 23-ից մինչեւ ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական առարկաների օգտագործումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Երեկ գիշեր վարչական պատասխանատվության են ենթարկվել համակեցության կանոնները խախտած երեք անձինք: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ մյուսները եւս կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության:



























