Ռուս  քննիչները հրապարակել են Իրկուտսկի մարզում Մի-8 ուղղաթիռի վթարի նախնական վարկածը: Ըստ Life News-ի` ուղղաթիռն օդում պայթել է: 

Փորձագետները հայտարարում են, որ ամենայն հավանականությամբ պայթել է ուղղաթիռում գտնվող 600 կգ պայթուցիկը: Մի-8-ի բեկորները պայթյունի հետեւանքով ցաքուցրիվ են եղել 100 մ շառավղով:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ փորձագետները խոչընդոտների են հանդիպել ողբերգության վայրի զննության հետ կապված: Քանի որ բեկորները թափվել են սառույցին, փրկարարական ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել. կարող է ջրի տակ անցնել: 

Հիշեցնենք, Իրկուտսկի մարզում վթարի էր ենթարկվել «Անգարա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը: Ուղղաթիռում եղել էր ինը մարդ` անձնակազմի երեք անդամներ, ԱԻՆ-ի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստանիսլավ Օմելյանչիկը, Իրկուտսկի մարզի ԱԻ գլխավոր մասնագետ Իգոր Չերիգինը, ինչպես նաեւ չորս փրկարար:  Բացի դրանից, ուղղաթիռը  պայթուցիկ (ամոնիտ) էր տեղափոխում` գետերի վրայի սառույցի հալեցման համար: