Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսային զրույց են ունեցել, որտեղ քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ շփումներն մոտակա հեռանկարում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ըստ ՍԱՆԱ-ի, մայիսի 5-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Ջամրայա շրջանում գտնվողն գիտահետազոտական կենտրոնին, կան զոհեր:

«Իսրայելի այդ ագրեսիան կրկին հաստատում է նրա ուղղակի մասնակցությունը Սիրիայի դեմ ուղղված դավադրությանը, ինչպես նաեւ վկայում, որ զինված խմբավորումները ներգրավված են իսրայելական ագրեսիվ պլաններում, որոնք պաշտպանում են Արեւմուտքի, տարածաշրջանի եւ Արաբական ծոցի որոշ երկրներ»,-ասել է գործակալությունը:

Ավելի վաղ այսօր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արելքսանդր Լուկաշեւիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիայի եւ նրա տարածքը ռմբակոծող Իսրայելի միջեւ հակամարտությամբ: