Այսօր Իրաքի մայրաքաղաքում որոտացած երեք պայթյունների զոհերի ցուցակում 11 մարդ կա: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, եւս 33-ը վիրավորվել են:
Պայթուցիկ նյութեր պարունակող 2 ավտոմեքենաներ պայթել են Բաղդադի շիական Էլ-Հուսեյնիա թաղամասի ՀԱԿ-ի մոտ: Այնտեղ մահացել է 8 մարդ, որոնց թվում 1 ոստիկան:
Իրաքյան մայրաքաղաքի հարավում գործի է դրվել նաեւ պայթուցիկ սարք, ինչի գործարկման արդյունքում զոհվել է 3 մարդ: Բազմաթիվ ահաբեկչական խմբավորումներից դեռեւս ոչ մեկն իր վրա չի վերցրել պայթյունների համար պատասխանատվությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Իրաքում իրավիճակը սրվել է այն բանից հետո, ինչ ապրիլի վերջին կառավարական զորքերը ցրել է սուննիների ճամբարը Էլ-Հուվեյջում` Բաղդադից հյուսիս: Այն ժամանակ բախումների արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ, հարյուրավորները վիրավորվել են: Արդյունքում, ամբողջ երկրում տարածվեցին ահաբեկչություններ եւ հարձակումներ, որոնց նպատակակետը ոչ միայն շիաներն են, այնպես էլ սուննիներ:



























