Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, ցերեկը` +25+27 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Կոտայքում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Գեղարքունիքում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Լոռիում` գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,
Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +23+26,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +11+14, ցերեկը` +23+26,
Արարատում` գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Արմավիրում` գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +25+27,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+16, ցերեկը` +25+28,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +16+20,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+13, ցերեկը` +20+24:




























