Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  760.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել է  1.34մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել  60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  27.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  կողմից ապօրինի ծառահատման   համար հաշվարկվել է  835.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի  կողմից  հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   1 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  10.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում  առգրավվել է տիրազուրկ 3 ցանց, 50 հատ «սիգ», 35 հատ «կարաս» տեսակի ձկներ, ինչը սահմանված  կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 345.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  834.0հազ.դր. գումար: