Երեւանի ավագանու ընտրություններն անցել են լարված եւ մրցակցային մթնոլորտում, ընտրատեղամասերի ներսում եւ դրսում մարդկանց խմբերը ճնշում են գործադրել ընտրական գործընթացի մասնակիցների վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, մամուլի ասուլիսում նշել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Արտակ Կիրակոսյանը՝ հավելելով, որ շատ տեղերում խոչընդոտել են լրագրողների եւ դիտորդների աշխատանքը:

Նա գենդերային բովանդակությամբ ոչ պաշտոնական դիտողություն արեց ու հավելեց. «Ես մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրությունները կբնորոշեի որպես մրցակցություն «լավ տղերքի» եւ քաղաքի «լավ» աղջիկների միջեւ»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն ստանալով ձայների մոտ 56 տոկոսը: