Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում սկսվել է ընդդիմության հանրահավաքը: Միջոցառումը նվիրված է 2012թ. մայիսի 6-ին «Միլիոնների երթի» ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների բախման մեկամյա տարելիցին: Այժմ ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Բոլոտնայայի գործի» ձերբակալված անձանց:
Իլյա Յաշինը Tiwtter-ում գրել է, թե հանրահավաքին մոտ 30 հազար մարդ է եկել: Սերգեյ Ուդալցովի բլոգում ասվում է, թե հանրահավաքին 50 հազար մարդ կա: «Ողջ հրապարակը լեցուն է մարդկանցով»,- ասել է հանրահավաքը վարող Բորիս Նեմցովը: Ոստիկանությունը պնդում է, թե հավաքվածները հինգ հազար են:
Հանրահավաքի կազմակերպիչներին չի հաջողվել ավարտել բեմի մոնտաժը, քանի որ հավաքման ժամանակ բանվոր է մահացել, ինչից հետո տեղում քննիչներն են սկսել աշխատել: Մեծ բեմի փոխարեն բարձրախոսներով «ԳԱԶել» է բերվել: Ընդդիմությունը, սակայն, մտադիր չէ փոխել հանրահավաքի ծրագիրը:





























