Եգիպտոսի վարչապետ Հաշիմ Քանդիլը նշանակել է 9 նոր նախարարների, հաղորդում է եգիպտական Al Ahram պարբերականը:

Մասնավորապես, փոխվել են ֆինանսների, ներդրումների, նավթի եւ հանքային ռեսուրսների, գյուղատնտեսության, ծրագրման, արդարադատության, խորհրդարանական հարցերով նախարարները:

Ինչպես սպասվում է, նախարարների կաբինետի նոր անդամները երեքշաբթի կերդվեն նախագահ Մուհամմեդ Մուրսիի առաջ՝ նախքան վերջինս պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա:

Ընդդիմության կողմից խստորեն քննադատվող կառավարությունում լայնածավալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը երկրի նախագահ Մուրսին հայտարարել էր ապրիլի 20-ին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: