Հայաստանի գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ. Խաչիկյանը` ազատվելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանի վրա: