Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: Նման հայտարարությամբ այսօր` մայիսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հանդես է եկել գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը` անդրադառնալով կառավարության ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:

«Գործող վարչապետը մեծ փորձ ունի, էս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Եթե վերցնենք, ամբողջ ներկապնակում Տիգրան Սարգսյանի նման մեծ փորձ ունեցող կարեւոր ինստիտուտներում չկա: Դեռ 89 թվականից շարժման մեջ էր, լավ հիշում եմ, փոքրիկ դասախոսություններ էր կարդում, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու: Հիմա ճգնաժամի տարիներ են, բայց որ ինքը բարեփոխիչ է, բոլորս լավ գիտենք»,-ասել է Խ. Սուքիասյանը:

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ բարեփոխումներ չի իրականացնում, Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձից չէ»: