Մայիսի 8-ին, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայության հերթապահները:
Պարզվել է, որ, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 84 LP 880 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորը, ինչի հետեւանքով վարորդ 21-ամյա Գարիկ Ղազարյանը տեղում զոհվել է:
Ուղեւոր՝ 21-ամյա Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատված:
Հրշեջ-փրկարարներն ուղեւոր՝ 21-ամյա Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից:
Ուղեւորներ Ա.Վարդանյանը եւ Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























