Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու  մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում վարորդ Վ.Ղազարյանի վարած «Լադա Կալիբրա» մակնիշի 40 VV 041 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «JCB» մակնիշի 0652 LL համարանիշի տրակտորին:

Զոհեր եւ տուժածներ չկան: