Եվրոպայում PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) շարունակում է կորուստներ կրել։ Թուրքական Iha-ի փոխանցմամբ՝ ռումինական անվտանգության ուժերը ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բուխարեստում ձերբակալել են PKK-ի եվրոպական պատասխանատուներից՝ Հուսեին C-ին։
Հուսեյին C-ի նկատմամբ Թուրքիայում կա ձերբակալման որոշում եւ ներկայումս աշխատանքներ են տարվում նրան Թուրքիա տեղափոխելու ուղղությամբ։




























