Մայիսի 7-ի երեկոյան Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակա դաշտում կորած քաղաքացին հայտնաբերվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 7-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում գտնվող դաշտավայրում ժամը 16.00-ի սահմաններում մոլորվել է Օշական գյուղի բնակիչ Ն. Գեւորգյանը (մոտ 70 տ.):
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Լանջիկի գյուղապետը եւ Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի հերթապահ ոստիկանը:
Ժամը 21.28-ին հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ Լանջիկ գյուղի բնակիչների հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները:
Ժամը 21.50-ին պարզվել է, որ Ն.Գեւորգյանը մոլորվել էր, այնուհետեւ՝ պատահական մեքենայով վերադարձել տուն:




























