Կառավարության այսօրվա՝ մայիսի 8-ի նիստի բացման խոսքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց կառավարության անդամներին՝ «Հարցեր կա՞ն»: Հարցեր չեղան, սակայն խոսք վերցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու շնորհակալական խոսք ասաց: Դրանից հետո Ս. Սարգսյանը կրկին ասաց. «Իսկ հարցե՞ր»: Քանի որ հարց տալու ցանկություն ունեցողներ չեղան, Ս. Սարգսյանը դիմեց իր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին. «Արման, կարո՞ղ ենք առանց տեսախցիկների»: Նիստի հեռարձակումը դադարեցվեց մոտ 10 րոպեով եւ վերսկսվեց, երբ Տ. Սարգսյանն անցել էր օրակարգի կոնկրետ հարցերին:
Արման, կարո՞ղ ենք առանց տեսախցիկների. Կառավարության նիստը շարունակվեց դռնփակ
Տեղադրություն




























