Մերձմոսկվայում երկու անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ կասկածվող ադրբեջանցու են ձերբակալել: Մայիսի 7-ին քննչական մարմիններին են դիմել Պոդոլսկ քաղաքի բնակչուհիներ՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի 53-ամյա բնակչին, որը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իրենց 8 եւ 10 տարեկան դուստրերի նկատմամբ, «Ռոսբալտին» հայտնել են իրավապահ մարմիններից:
Քննության վարկածով՝ 2012թ. հունիսից մինչեւ 2013թ. մայիսն ընկած ժամանակահատվածում չարագործն, օգտվելով երեխաների վստահությունից (քանի որ նախկինում երկար ժամանակ կենակցում էր նրանց տատիկի հետ), բազմիցս սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջիկների նկատմամբ:




























