Կառավարությունում պետք է մի քանի փոխվարչապետներ լինեն: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ փոխվարչապետերի քանակն ավելացնելու մասին: 

Ինչ վերաբերում է կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի լիազորություններով օժտելու հարցին, ապա ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովին կներկայացնի «Հայաստանի հարապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Տ. Սարգսյանը նշեց, որ նոր նախարարը  պետք է կոորդինացնի կրթության, առողջապահության, պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, քանի որ այդ բարեփոխումները տարբեր գերատեսչությունների աշխատանքի կոորդինացում են պահանջում: