Մայիսի 7-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել  82-ամյա Արշավիր Առաքելյանը: Նրա եղբորորդին հայտնել է, որ հորեղբայրը  վնասվածքները ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 32-ամյա Արման Զ.-ն եւ հայտնել, որ մայիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, վարելով «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արշավիր Առաքելյանի տան բակում, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել նրան:

Առաքելյանը նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: