«Նախախորհրդարանը», մայիսի 9-ին, ժամը 15:00-ին, Գյումրիի թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնի:
Այս առնչությամբ, «Նախախորհրդարանը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.
«Նախախորհրդարանը», երկիրը կործանման տանող այս վիճակից դուրս գալու եւ Հայաստանում նոր որակի պետություն կառուցելու իր ծրագիրն ու գործնական քայլերը գյումրեցիներին ներկայացնելու նպատակով, մայիսի 9-ին, ժամը 15:00-ին Գյումրիի թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք:
Ծրագիրը նախատեսում է անցնցում իշխանափոխության հասնել համակարգից դուրս պայքարի միջոցով՝ ժողովրդի համախմբմամբ ու յուրաքանչյուր քաղաքացու կոնկրետ մասնակցությամբ: Որպես առաջին նախապայման հարկավոր է խուսափել համակարգի հիմնական ծուղակից՝ կեղծ ընտրություններից, ինչպես նաեւ դրանց հետեւող հուսախաբությունից:
Հանրահավաքում ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Սաշուր Քալաշյանը եւ «Նախախորհրդարանի» այլ ներկայացուցիչներ ու համախոհներ:




























