Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կախվել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: