Ռուսաստանի փոխվարչապետ կառավարական ապարատի ղեկավար Վլադիսլավ Սուրկովը պաշտոնաթող է արվել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ Սուրկովն ինքն է հրաժարվել պաշտոնից՝ սեփական կամքով։

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Սուրկովը հեռանալու մասին դիմումը ստորագել է նախօրեին կայացած  երկրի ղեկավարի մոտ մայիսյան հրամանգրերի իրականացման ժողովից  հետո։ Սուրկովը նշել է, որ Պուտինի հրամանագրերի մոտ 50 հանձնարարությունները վատ են կատարվել, փոխանցում է BFM.RU-ն։

Պեսկովն ընդգծել է, որ Սուրկովի պաշտոնաթողությունը կապված չէ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հետ հանրային վիրավորանքների հետ՝ «Սկոլկովոյի» իրավիճակի պատճառով:

Մայիսի 1-ին Սուրկովը քննադատել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին` «Սկոլկովոյում» խախտումների մասին հայտարարությունների համար:

Վլադիսլավ Սուրկովը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2011թ դեկտեմբերից: Նախքան կառավարությունում աշխատելը Սուրկովը եղել է նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ: