Կոմայգում մեծ ներդրումներ են իրականացվելու, այգու վարձակալը մոտ 4 մլն դոլարի ներդրում է իրականացնելու: Այդ մասին, այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կոմայգու խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով նախընտրական փուլում շեշտել էր Կոմայգին նույնասեռականներից ազատելու հարցը: «Ես ասել եմ` Երեւանը երեւանցիներին, այլ ոչ թե «լյալյաներին»: Կարծում եմ եւ պնդում եմ»,- ասաց Ա. Երիցյանը:




























