Մայիսի 3-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում էր  ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, «բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ` նրա տարեկից եղբայրը՝ Հովհաննես Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի` Հակոբ եւ Հովհաննես Մ.-երը ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 18-ամյա Գեւորգ Մ.-ն եւ 18-ամյա Արթուր Ն.-ն  դանակով հարվածել են իրենց` պատճառելով  վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Մ.-ին եւ Արթուր Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: