Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի, ազատամարտիկների, պատգամավորների ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին: Աժ նախագահը Եռաբլուրում մասնակցել է նաեւ մայիսյան եռատոնի առթիվ ԵԿՄ-ի կազմակերպած միջոցառմանը: