Կաստրո եղբայրները կապկված էին պահել երեք աղջիկներին, որոնք ազատ են արձակվել ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում, տասնամյա գերությունից հետո: Այդ մասին NBC հեռուստաալիքի Today հաղորդման ընթացքում հայտնել է ոստիկանապետ Մայքլ ՄքԳրատը:

Գերուհիներն իրենք են պատմել սարսափելի իրադարձությունների մասին: Ոստիկանապետի խոսքով, աղջիկներին միայն երբեմն թույլ են տվել զբոսնել ետեւի բակում:

Նա նաեւ հայտնել է, թե 2000 եւ 2004թ. ոստիկանությանը երկու անգամ կանչել են այդ տուն, սակայն իրավապահները կասկածելի ոչինչ չեն գտել, հայտնում է Lenta.ru-ն:

16-ամյա Ամանդա Բերրին անհետացել էր 2003թ. ապրիլի 21-ին: Մեկ տարի անց Քլիվլենդի նույն թաղամասից անհետացել էր 14-ամյա Ջինա Դեխեսուսը` դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին: 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է,  անհետացել էր 12 տարի առաջ:

Ջինա Դեխեսուսը եղել է Արիել Կաստրոյի դստեր ընկերուհին, եւ աղջիկն ինքնակամ նստել էր նրանց մեքենան: Դեխեսուսը 10 տարի անցկացրել է գերության մեջ: Գերուհիները պարբերաբար սեռական բռնությունների են ենթարկվել Կաստրոյի եւ նրա երկու եղբայրների կողմից, իսկ Ամանդա Բերրին դուստր էր ունեցել:

Աղջիկները հինգ հղիություն են տարել եւ երեք վիժում, ոստիկանները այժմ որոնում են մյուս երեխաների թաղման վայրը:

Աղջիկներն ազատ են արձակվել մայիսի 7-ին, Կաստրոյի հարեւան Չառլզ Ռամսիի շնորհիվ, ով լսել էր Ամանդա Բերրիի աղաղակները: