Հայաստանի առեւտրային բանկերի թողարկած քարտերով արտասահմանում այս տարվա մարտին կանխիկացվել է մոտ 1,7 մլրդ դրամ (մոտ 4.3 մլն դոլար) եւ իրականացվել է 3.2 մլրդ դրամի (մոտ 7,8 մլն դոլար) անկանխիկ գործառնություն:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի (մարտ) Հայաստանյան բանկերի թողարկած քարտերով արտասահմանում մարտին իրականացվել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դրամի (մոտ 12.1 մլն դոլար) գործարք:

Նախորդ ամսվա համեմատ արտասահմանում իրականացված քարտային գործարքների ծավալը մարտին աճել է մոտ 25%-ով: