Ախմախություն են անում, որ ասում են, թե Սյունիքը կրիմինալ մարզ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն՝ արձագանքելով հարցին, թե Սյունիքում կրիմինալի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ, քանի որ հենց սյունեցիներից շատերն են ասում, որ Սյունիքը կրիմինալ մարզ է: «Ո՞վ է այդպիսի ախմաություն ասում, թե Սյունիքը կրիմինալ քաղաք է: Ո՞ւմ դեմ պայքարեն, ինչի՞ համար պայքարեն: Սյունեցիները հերոսական, հայրենասեր ժողովուրդ են, ինչ կրիմինալի մասին է խոսքը»,- արձագանքեց Սուրեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե ցանկանում է ասել, որ Սյունիքում կրիմինալի դեմ պայքարի անհրաժեշտություն չկա՞, նա արձագանքեց. «Չէ, դրա անհրաժեշտությունը չկա»:




























