Ադրբեջանի ամենօրյա ռազմաշունչ հռետորաբանությունը ստիպում է համոզվել, որ հաշտության համաձայնագրի ստորագրումը ինչ-որ չափով սխալ էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ  հայտնեց արցախցի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

 «Ադրբեջանը շարունակում է պատերազմով վախեցնել: Արցախի բնակչության մեծ մասը, նախկին ազատամարտիկները հարց են տալիս` արդյոք ճիշտ էր համաձայնագրի ստորագրումը: Առավել ճիշտ կլիներ հակառակորդին դրդել, ստիպել, որ  կապիտուլյացիայի պակտ ստորագրի», - նշեց Վահրամ Աթանեսյանը:

Միաժամանակ, պատգամավորը հիշեցրեց, որ անցած 19 տարում արցախցիներին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել պետականաշինության, տնտեսության եւ ենթակառույցների վերականգնման հարցում: «Այս տեսանկյունից, իհարկե, ուրախ ենք, որ 19 տարի առաջ հաշտության համաձայնագրի ստորագրման վճիռ կայացվեց», - ընդգծեց Վահրամ Աթանեսյանը: