«Հրապարակը» գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ` համապետական վերջին 2 ընտրություններին հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող «այլընտրանքային» ԲՀԿ-ի իրական առաջնորդները` երկու առաջին դեմքերը եւ մոդերացիոն առաջնորդը չեն մասնակցել: Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին է:
Նախագահական ընտրություններին Ծառուկյանը մեկնել էր Հայաստանից, Երեւանի ընտրություններին բախտը ժպտացել էր նրան. նա ընտրող չէր` Աբովյանից լինելու պատճառով, չնայած բոլորի ներկայությամբ կատակել էր, թե ընտրելու է Արմեն Երիցյանին:
Վարդան Օսկանյանը երկու ընտրությունների ժամանակ գտնվել է Երեւանում, սակայն չի մասնակցել: Նա պետք է քվեարկեր Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում, սակայն չի գնացել քվեարկության: Իսկ Ռ. Քոչարյանը, որը ոչ միայն ԲՀԿ հոգեւոր հայրն է, այլեւ համատեղելիությամբ ՀՀ երկրորդ նախագահը, 2 համապետական միջոցառումների ժամանակ էլ մեկնել է արտերկիր (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























