«Հրապարակը» գրում է. «Ընտրությունների գիշերը ՀՀԿ-ում Տարոն Մարգարյանի հաղթանակը մեկ բաժակ կոնյակով նշելիս ՀՀԿ հին եւ նոր գվարդիաների  լարվածությունը թուլացնելու համար ՀՀԿ պոետ Գալուստ Սահակյանը,  որը երկակի վիճակում էր գտնվում այդ օրերին. որդին` Արման Սահակյանը, երիտթիմական էր, ինքը` ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի նահապետ, ողջ օրը Հովիկ Աբրահամյանի շնչի տակ մոտեցել, բաժակ է խփել Էդուարդ Շարմազանովի հետ, թե` Էդիկ, վաղվանից էլ շտաբի պե՜տ չես:

«Գալուստ Գրիգորիչ, դաշնակի ու շտաբի պետի նախկինը չի լինում»,- գերազանցիկորեն պատասխանել է Շարմազանովը: Ըստ ՀՀԿ «էպոսագետների»` այս «պատումը» Սերժ Սարգսյանին ուրույն, Հովիկ Աբրահամյանին ուրույն է «ուրախացրել»: