Մայիսի 10-ից հունիսի 9-ը Գրին Բին սրճարանում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Երեւանի կենդանաբանական այգու խնդիրները հոգալու նպատակով:

Ծրագիրն իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը` (FPWC) Գրին Բին սրճարանի հետ համատեղ:

Բոլոր այցելուները կարող են ձեռք բերել իրենց նախընտրած կենդանիների լուսանկարները «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի ձեռագործ կենդանիների հետ միասին` յուրաքանչյուրի համար նվիրաբերելով 15.000 ՀՀ դրամ:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը`11:00-ին, Գրին Բին սրճարանում: