Վանի տարբեր թաղամասերում սկսել են քանդել ավանդական ճարտարապետական տարրերը կրող հին տները։ Քանդված տների տեղում որոշվել է կառուցել բազմահարկ բնակելի շենքներ։

Նշենք, որ քանդվող տների մեջ են նաեւ Ցեղասպանությունից առաջ հայերի կողմից կառուցածները։

Ի տարբերություն Վանի, Կարսում տարիներ առաջ որոշում էր կայացվել հայերի կառուցած շինությունները պահպանել եւ վերականգնել։