Մոսկվայի քաղաքապետարանի կողմից հաստատված՝ երիտասարդների նախազորակոչային պատրաստվածության հայեցակարգը ենթադրում է դպրոցներում «Զինծառայության հիմունքներ» առարկայի դասաժամերի ավելացում եւ ռազմահայրենասիրական ուղղվածության համակարգչային խաղերի մշակում, հայտնում է Газета.ру-ն։

Բացի այդ, նախատեսվում է ամենամյա զինվորական հավաքների անցկացում. 10-11-րդ դասարանցիները յուրաքանչյուր տարի 5 օրով կուղարկվեն մոսկովյան զորամասեր։

Նախատեսվում է նաեւ ռազմահայրենասիրական ուղղվածության ֆիլմերի եւ համակարգչային խաղերի ստեղծում, բազմացում, վարձույթ եւ տարածում երիտասարդների շրջանում։