Մայիսի 12-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 16ՍՍ683 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից վարորդ` Կեֆորկ Ջեդանյանին: Նա տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Մարալիկ քաղաքի «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահնեը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























