Թուրքիան շաբաթ օրը տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, որոնց զոհ է գնացել 42 մարդ, իրեն իրավունք է վերապահում «ցանկացած պատասխան միջոցառում ձեռնարկել», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլի քաղաքում մայիսի 11-ին պայթուցիկով լի երկու մեքենա էր պայթեցվել: Այս քաղաքում է ապաստան գտել սիրիացի փախստականների մեծ մասը:




























