Իսրայելի ղեկավարությունը փորձում է հուդայացնել քրիստոնեական եւ մահմեդական սրբատեղիները։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, հայտնում է muslim.ru-ն։
Նրա խոսքով, Լիբանանը Իսրայելի հետ հակամարտության մեջ է ապրում, քանի որ հրեական պետությունը փորձում է վարկաբեկել այլ կրոնները։
«Լիբանանը ժողովրդավարական երկիր է, որի Սահմանադրության մեջ իրավունքներ եւ ազատություններ են տրվում բոլոր կրոններին, ինչը արդյունավետ երկխոսություն է ստեղծում քաղաքակրթությունների եւ կրոնների միջեւ»,- հայտարարել է Սուլեյմանը։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երեուսաղեմի Պատրիարքությունը ղեկավարում է այդ քաղաքում գտնվող քրիստոնեական շատ սրբատեղիներ։ Երուսաղեմի հայկական թաղամասը, որտեղ շուրջ 2500 մարդ է ապրում, հոգեւոր կենտրոն է հանդիսանում Մերձավոր Արեւելքի, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի եւ Իրանի հայ համայնքների համար։ Այդ թաղամասն անգամ մերձավորարեւելյան քաղաքականության «հայկական գործոնի» բանալի են համարում։ Հայերի համար այդ տարածքը հատուկ նշանակություն ունեն հատկապես հույների հետ ունեցած կրոնական հակամարտության պատճառով։




























