Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում պայթյուններին մասնակցություն ունեցած անձինք  ձերբակալվել են, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:

Նրա խոսքով` ձերբակալվել է ինը մարդ: Ներկայումս զոհերի թիվն արդն հասել է 46-ի:  Նրանցից 38-ի մարմիններն արդեն ճանաչվել են. 35 -ը Թուրքիայի քաղաքացիներ են, երեքը` սիրիացիներ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլի քաղաքում մայիսի 11-ին  պայթուցիկով լի երկու մեքենա էր պայթեցվել: Այս քաղաքում է ապաստան գտել սիրիացի փախստականների մեծ մասը: