Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը մայիսի 11-ին ռեպորտաժ է ցուցադրել այն մասին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը տոնում մայիսի  9 –ը:

«Նախկին Խորհրդային Միության քարտեզի վրա կա մի վայր, որտեղ այս օրերին միանգամից երկու տարեդարձ են նշում: Այնպես է ստացվել, որ հենց 1994 թ. մայիսի 9-ին է  ստորագրվել հրադադարի ռեժիմը մի կողմից Հայաստանի եւ ԼՂ-ի, մյուս կողմից` Ադրբեջանի միջեւ: Այսօր Ղարաբաղը անկախ, բայց չճանաչված հանրապետություն է»,-նշվել է ռեպորտաժում: