Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է առաջադրվել որպես նախագահի անկախ թեկնածու, հայտարարել է Զուրաբիշվիլին Փոթիում ճեպազրույցի ժամանակ:«Ես պատրաստ եմ առաջադրվել, եթե զգամ ժողովրդի աջակցությունը, քանի որ ես մտադիր եմ անկախ թեկնածու լինել»,-նշել է նա:

Նա նշել է, որ ներկայումս Վրաստանն  այնպիսի փուլ է մտնում,  երբ նախագահը ոչ թե որեւէ մեկի կամ կուսակցության  կողմից պետք է ներկայացվի, այլ իր գործունեության  մեջ ազատ եւ անկախ է եւ ենթարկվում է միայն ժողովրդին: Զուրաբիշվիլին խոստացել է որոշում կայացնել մոտ շաբաթների ընթացքում:Նշենք, որ Վրաստանի նախագահի պաշտոնին կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայից հավակնում են փոխխոսնակ  Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաեւ լեյբորիստ Շալվա Նաթելաշվիլին:Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերին: