Մայիսի 12-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում երեք ավտոմեքենա արգելափակվել է ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել են «ԳԱԶել» մակնիշի 0678 T (վարորդ` Վ.Ապոյան), «ԳԱԶ-3110» մակնիշի 33VO166 (վարորդ` Ս.Ապոյան) եւ «ԳԱԶ-2102» մակնիշի 62 TU 248 համարանիշների ավտոմեքենաները (վարորդ` Գ.Արսենյան):
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:




























