Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում,  «ԳԱԶել-322132»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 39-ամյա Գագիկ  Մկրտչյանին  եւ 76-ամյա Ռիմա  Մկրտչյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վարորդը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: