Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Նոր Նորքի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները մայիսի 12-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 58-ամյա Լեւոն Պ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 1-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր բանկային քարտեր կեղծելու մեղադրանքով:




























