Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված  Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ փաստաթղթեր:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Գողացված գումարը հետ է վերադարձվել տուժողին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: